Աշխարհ

10.06.2023 18:50


Փոշեկուլ ռոբոտը մարդկանց զրկում է կյանքի իմաստից. հետազոտություն

Փոշեկուլ ռոբոտը մարդկանց զրկում է կյանքի իմաստից. հետազոտություն

Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարևոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեռքի աշխատանքի արժեքավորությունը ստիպում է որոշ սպառողների հրաժարվել ինքնավար տեխնիկայից։ Նրանք բացասաբար են վերաբերվում ինքնավար սարքերին, ինչպես նաև հակված են հավատալ, որ դրանք թերություններ ունեն, և չեն հավատում դրանց առավելություններին»,-ասել է հետազոտության համահեղինակ, մարքետոլոգ Էմանուել դը Բելիսը։

Ձեռքի աշխատանքի հանդեպ սերն արտահայտվում է նաև մեխանիկական փոխանցատուփերով մեքենաներ ընտրելիս կամ երբ հրաժարվում են սպասք լվացող մեքենայից։

Մարքետոլոգները խորհուրդ են տալիս մարդկանց, այնուամենայնիվ, օգտագործել քաղաքակրթության բարիքները, իսկ հոգու դատարկությունը լցնել այլընտրանքային միջոցներով՝ քանդակներ ծեփելով, նկարչությամբ, փայտի փորագրմամբ, երեխաների դաստիարակությամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը