Քաղաքական

08.06.2023 12:46


Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին ու հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման մասին։ Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը