Աշխարհ

08.06.2023 10:19


Որոշում եմ կայացրել, որ գնում եմ Մայամի. Մեսսին համաձայնել է տեղափոխվել ամերիկյան Ինտեր Մայամի

Որոշում եմ կայացրել, որ գնում եմ Մայամի. Մեսսին համաձայնել է տեղափոխվել ամերիկյան Ինտեր Մայամի

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է արգենտինացի գերաստղը: Այս մասին գրել է ESPN-ն։

Մեսսին իր հաջորդ ակումբի մասին հայտարարությունն արել է իսպանական Mundo Deportivo և Sport պարբերականներին տված հարցազրույցում։

«Որոշում եմ կայացրել, որ գնում եմ Մայամի: Ես դեռ 100%-ով համաձայնության չեմ եկել, և մի քանի բան է անհրաժեշտ, բայց լավ, մենք որոշեցինք շարունակել իմ ուղին այնտեղ»,-ասել է Մեսսին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը