Կարծիք

06.06.2023 19:51


Հերթական պատրանքը․ անկեղծ եղեք, պարոնա՛յք, անկեղծ եղեք

Հերթական պատրանքը․ անկեղծ եղեք, պարոնա՛յք, անկեղծ եղեք

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին ազգաբնակչությանը ներկայացվեց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող և սպասվող <<բարեփոխումների>> մեկնարկի մասին: Մասնավորապես ներկայացվեց, որ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկը փոփոխվելու է, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին կսկսվի լաբորատորիայի, իսկ ժամը 9:00-ին` պոլիկլինիկաների մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն` հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը 19:00-ն:

«Բարեփոխումը» հիմնավորվում է նրանով, որ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելելու իրենց սպասարկող պոլիկլինիկաները: <<Բարեփոխումները>> իրականացվելու են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում, որը հիմնավորվում է տվյալ քաղաքներում պոլիկլինիկաների ավելի երկար աշխատանքի անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրեցի պատասխանել երկու պարզ հարցերի

Որ՞ ամսաթվից սկսած են մեկնարկվելու <<բարեփոխումները>> Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում:

Պարզվեց՝ չգիտեն։

Ի՞նչ մեթոդաբանությամբ և ո՞ր ժամանակահատվածում է կատարվել բնակչության շրջանում կարիքների գնահատումը, որի արդյունքում ընտրվել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պոլիկլինիկաները։

Պարզվեց՝ չգիտեն։

Հ.Գ. ԱՆԿԵՂԾ ԵՂԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ԱՆԿԵՂԾ ԵՂԵՔ‼️

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը