Աշխարհ

05.06.2023 11:38


Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան

Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան

ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում ինքնաթիռ է կործանվել, օդանավում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Տեղեկությունը հայտնում է «ABC News» հեռուստաալիքը։

«Փրկվածներ չեն հայտնաբերվել»,-լրատվամիջոցը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը:

Ըստ հաղորդագրության` ինքնաթիռում 4 մարդ է եղել։

Նշվում է, որ «Cessna Citation» ինքնաթիռը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով կարգավարների հաղորդագրություններին։ Կապ հաստատելու համար օդ են բարձրացվել կործանիչներ, որոնք ազդանշանային հրթիռներ են կիրառել օդաչուի ուշադրությունը գրավելու համար:

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «Cessna Citation» մասնավոր ինքնաթիռը կործանվել է Վիրջինիա նահանգի հարավարևելյան մասի քիչ բնակեցված շրջանում: Ավելի ուշ գերատեսչությունը հստակեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երևանի ժամանակով ժամը 23:30-ին) Մոնտեբելո բնակավայրի շրջանում: Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունն իր հերթին հաստատել է, որ ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ են օդ բարձրացվել Վաշինգտոնի օդային տարածք մտած ինքնաթիռը որսալու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը