Աշխարհ

03.06.2023 15:05


Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան:

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ նման հորդորը կապված է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ, որի արդյունքում սահմանափակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։

«Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին կոչ ենք անում զգոն լինել։

Ներկա պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը