Կարծիք

03.06.2023 09:11


Դավաճանական այց․ սա այց է մեր զինվորների դիակների և գերիների տառապանքների վրայով

Դավաճանական այց․ սա այց է մեր զինվորների դիակների և գերիների տառապանքների վրայով

Հայաստանի վարչապետ կոչեցյալը մեկնում է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդման արարողությանը։

Այն նախագահի, որը 2020թ․ պատերազմում բարյաքթարներ էր մատակարարում Ադրբեջանին, նաև հաղորդում հետախուզական տվյալներ հայ զինվորներին սպանելու համար։

Այն նախագահի, որը Բաքվում, մեր պարտությունը նշելիս, մեծարեց Հայոց ցեղասպանության հեղինակներից Էնվեր փաշային։

Այն նախագահի, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիսավոր կերպով, դավադրաբար թշնամուն հանձնված, հայոց հնագույն բերդաքաղաք Շուշիում ստորագրեց Շուշիի հռչակագիրը, որով նախատեսվեց ոչ միայն Զանգեզուրի միջանցքը, այլև ողջ Հայաստանի կործանումը։

Սա այց է մեր զինվորների դիակների և գերիների տառապանքների վրայով։

Արդեն վստահաբար կարելի է պնդել, որ 2020թ․ պարտությունը եռակողմ՝ Թուրքիայի նախագահ-Ադրբեջանի նախագահ-ՀՀ վարչապետ դաշինքի հետևանք էր։

Ահա նախօրեին վարչապետ կոչեցյալի՝ CNN-ին տված հարցազրույցի շարունակությունը․ «Մենք դաշնակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի»:

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը