Աշխարհ

01.06.2023 12:28


Ադրբեջանում ուժգին քամի ու հեղեղումներ են․ կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)

Ադրբեջանում ուժգին քամի ու հեղեղումներ են․ կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)

Ադրբեջանի մի շարք շրջաններում ուժգին քամին հսկայական վնասներ է հասցրել բնակելի տներին և դարձել մարդկանց մահվան պատճառ։

Մասնավորապես Գաբալայի, Գոյչայի և Աղդամի շրջաններում սաստիկ հեղեղումները մի շարք տների տանիքներ են պոկել, կան վնասված մեքենաներ։

Հաղորդվում է նաև զոհերի մասին․ Միրթի և Գարաբաղալ գյուղերի երկու բնակիչներ մահացել են։ Նրանցից մեկը մահացել է ծառի՝ մեքենայի վրա ընկնելու հետևանքով, իսկ մյուսը հայտնաբերվել է փլուզված տան փլատակների տակ։

Աֆաթլի վարչական շրջանին պատկանող Գասանխանլի գյուղում վնասվել են դպրոցի շենքի և առանձնատների տանիքները, փլուզվել են որոշ շենքերի պատեր։ Ընդհատվել է տարածքի գազամատակարարումը։ Շրջանի մի քանի հատվածներում հոսանքազրկումներ են եղել։

Փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևը վնաս է հասցրել նաև տարածաշրջանում աշխատող ֆերմերներին։

Աղբյուրը՝ mediahub.am

Այս խորագրի վերջին նյութերը