Հարցազրույց

31.05.2023 17:11


Մեր «կադաստրի վկայականը» մեր տղաների արյունն է․ «Մայր Հայաստան» ժողովրդկան շարժման Նաիրա Մելիքյան (տեսանյութ)

Մեր «կադաստրի վկայականը» մեր տղաների արյունն է․ «Մայր Հայաստան» ժողովրդկան շարժման Նաիրա Մելիքյան (տեսանյութ)

«Իշխանության գալու առաջին իսկ օրվանից սրանք կազմաքանդել են մեր բոլոր պետական կառույցները, պառակտել են հասարակությանը, ամեն տեղ երևում է այդ հետագիծը․․․ էս անձը, չեմ ուզում վարչապետ անվանել, որովհետև դրածո մարիոնետկա է, վաստակում է Թուրքիայի, Ադրբեջանի և այլոց շահերը, բացի՝ Հայաստանի և հայ ժողովրդի, որ ասում են՝ նա թուրքից էլ թուրք է, իսկապես այդ դեպքն է․ Փաշինյանը փորձում էփոշիացնել հերոսի կերպարը, արժեքը․ այն, ինչ դուրս է գալիս այդ անձի բերանից կեղծիք է, որն ուղղված է պառակտելու և շփոթեցնելու ժողովրդին»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով նաև օրերս ձևավորված «Մայր Հայաստան» ժողովրդկան շարժման նախաձեռնող խմբի անդամ է։

Մեր դիտարկմանը, որ այսօր Փաշինյանը հայտարարել է՝ «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, և հաջորդ բրենդը լինելու է խաղաղությունը» Նաիրա Մելիքյանն այս կերպ արձագանքեց․ «Ի՞նչ ժողովրդավարություն, եթե այսօր մենք հարյուր տոկոսանոց, բնապետութուն ենք, տեսնում ենք սահմանին կռիվ տվող տղաների վարձատրության չափը, ժամկետային ծառայողների պահման խայտառակ պայմանները և զուգահեռ՝ այստեղ տեսնում ենք ամեն օր ուռճացող ոստիկանական շարասյունը, որոնց հավաքագրելիս երևի հարցնում են՝ մորդ կծեծե՞ս, ծնողիդ կդավաճանե՞ս։ Այդ ժամանակներն անցել են, երբ ասում են ոստիկանը մերն է, ոստիկանն այլևս մերը չէ, այսօր և՛ոստիկանը, և՛ մյուս ուժայինները մասակցում են մեր պետականության լուծարման գործընթացին։

Ի՞նչ խաղաղություն, սողացող պատերա՞զմն է խաղաղաությունը, ամենօրյա ռեժիմով զոհերը, տարածքային կորուստները, նվաստացումը, ստորացումը, պահ է գալիս, որ ամաչում ես հայ ես․․․ Պարտություն և բռնապետություն․ սա է Փաշինյանի ժողովրդավարությունը և խաղաղությունը»։

Մեր պետության՝ «կադաստրի վկայական» չունենալու Փաշինյանի արահայտությանն անդրադառնալով Նաիրա Մելիքյանն ասաց․ «Մեր կադաստրի վկայականը մեր տղաների, հայրերի, եղբայրների արյունն է, մենք մեր հողում ապրելու իրավունքը շահել ենք պատերազմով ու արյան գնով։

Պատմության մեջ չկա նման բան, երբ ճիգերով շահած ու պահած հողը վերցնես ու նվիրես թշնամուն, սա մարազմ է, չզարմանաք, որ վաղը ձեր տներից ձեզ տեղահանեն, որովհետև, ըստ Փաշինյանի, դուք տնվոր եք, չունեք «կադաստրի վկայական»։ Կամ, որ ասում է՝ մեր սահմանները չեն ճանաչում, ի՞նչ է նշանակում մեր սահմանները չեն ճանաչում, այդ քո օրոք չեն ճանաչում, մեր սահմանները նախկինում լավ էլ ճանաչել են, չմոռանանք, որ նախկինում Ալիևին նաև ստիպում էին ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ դրսից ահռելի գումարներ են դրվում, որ լուծարվի մեր պետականությունը, քանի որ, ըստ նրա, մշտապես որպես ոսկոր մնացել ենք Արևմուտքի կոկորդում։

Այս խորագրի վերջին նյութերը