Կարծիք

30.05.2023 18:06


Վաճառո՛ղ Փաշինյան․ վրացի օգտատերերը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Վաճառո՛ղ Փաշինյան․ վրացի օգտատերերը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Վրացական «Մթավառի առխի» հեռուստաալիքի՝ «Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք» ֆոտոհրապարակմանն ի արձագանք՝ վրացի օգտատերերը թողել են բավականին հետաքրքիր արձագանքներ:

Այսպես՝

Դաթո Չիխլաձեի կարծիքով՝ «Սա սեփական ժողովրդի, պետության եւ սկզբունքի դավաճանության իրական օրինակ է»:

Թոռնիկե Թեթոշվիլիի կարծիքով՝ «Ղարաբաղը Հայաստանինն է, եւ նման բաները պետք է անընդունելի լինեն հայերի համար»:

Մարինա Սուրնեվան գրել է. «Վաճառո՛ղ Փաշինան: Քանի՞ երիտասարդ տղա զոհաբերվեց այս պատերազմում, եթե տարածքը զիջելու էիք, ինչո՞ւ սպանեցիք երիտասարդներին»:

Շնորհակալություն այս առողջ մարդկանց, ովքեր ունենալով Աբխազիայի և Հարավային Օսիայի կնճռոտ հարցը, վեր են կանգնել ամեն ինչից, չեն երկնչել և ասել են ճշմարտությունը:

დიდი მადლობა, რომ არ გეშინიათ და სიმართლეს ამბობთ, ძმებო და დებო (շատ շնորհակալ եմ, որ չվախեցաք և ճշմարտությունն ասացիք, եղբայրներ և քույրեր)

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը