Կարծիք

27.05.2023 12:11


Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից

Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից

Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Նախ տրվեց, որ ՀՀ-ից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, ապա թեման զարգացրեցին այլ ուղղությամբ` մեղադրելով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրում, քաղաքացիական անձի սպանության մասին:

Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց:

Իհարկե այն տարբերությամբ, որ եթե ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիներն իսկապես ներթափանցել ու մարդ էին սպանել, մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են:

Եթե նույնիսկ խնդիրը մոլորությունը լինի, ինչի հավանականությունը, կարծես, բարձր չի, իրավիճակը դրանից չի փոխվի:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը