Լրահոս

18.05.2023 20:20


Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել

Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել

Մայիսի 18-ին` ժամը 17:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը