Կարծիք

18.05.2023 09:47


ԱշոԾիկը թիկնապահներով ու՞մ շիրիմին է հաճախակի այցելում Արմավիրի մարզում

ԱշոԾիկը թիկնապահներով ու՞մ շիրիմին է հաճախակի այցելում Արմավիրի մարզում

Նիկոլ Անհողի և Աննա-Էրատոյի արժանի զավակ, կեղծ մատնությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածի մորը կալանավորել տվող ԱշոԾիկն այսօր առանց թիկնապահների շատ հարմար ժամին և հարմար տեղում էր հայտնվել... Պարզվում է, երբ ինքն իր կամքով նստում է մեքենա, ապա իրեն առևանգում են... Պարզվում է, Եռաբլուր գնալու և իր ծնողների չարագործության հետևանքները տեսնելու համար ինքն իրեն մեքենայից դուրս է նետում...

Հետաքրքիր փաստ... Պատմում են, որ 44-օրյա պատերազմի ժամանկ ԱշոԾիկի կյանքն իր կյանքի գնով փրկել է Արմավիր քաղաքի մոտակա գյուղերից մեկի մի զինվոր և, ըստ այդ նույն լուրերի, թիկնապահներով շրջապատված ԱշոԾիկը շատ հաճախակի է գնում այդ գյուղի գերեզմանատուն՝ զինվորի շիրիմին այցելելու...

Հետաքրքիր է, ԱշոԾիկն այսօր առյուծի կաթ էր խմե՞լ ու առանց թիկնապահների "միամտաբար" էր հայտնվել նույն այն վայրում, որտեղ գտնվել են զոհված զինծառայողների ծնողները... Իմ կարծիքով՝ ո՛չ...

ԱշոԾի՛կին առաջարկում եմ ոչ միայն իր կյանքը փրկող զինվորի շիրիմին այցելել, այլև գնալ Եռաբլուր, Գյումրիի Շիրակ գերեզմանատում և այլ բնակավայրերի գերեզմանատներ և տեսնել իր հոր չարագործության հետևանքերը, ով դիտավորյալ սանձազերծեց 44-օրյա պատերազմը և խլեց հազարավոր հայորդիների կյանքեր...

ԱշոԾի՛կ, կբացահայտես, թե ու՞մ շիրիմին ես այցելում և քանի հոգի է քո անպիտան կյանքի համար հիմա հավերժական ննջում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը