Լրահոս

14.05.2023 12:00


Աբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Աբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է` հեղուկ գազի գազաբալոնից արտահոսքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ականատեսները պատմել են, որ մինչև հրդեհի բռնկվելը պայթյունի նման ձայն է լսվել։

Մեքենայի վարորդ` Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն, ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը