Կարծիք

11.05.2023 10:18


Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան

Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան

Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան:

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կառաջացնի մեր անհանգստությունը վրացական ավիաընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման առնչությամբ», ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Սրանք ոնց-որ էն չար ու նախանձ դպրոցի դասարանցիներ լինեն, դե էն էլի, որ մեկը մեկի հետ կռված է և չի խոսում հետը ու նաև ստիպում է, որ մնացած դասարանցիներն էլ չխոսան հետը:

Իսկ, եթե լուրջ, սա հենց այն կեղծ և ընտրովի դեմոկրատիան է, որը արևմուտքը բացառապես օգտագործում է սեփական շահերը առաջ տանելու և դրա միջոցով քանդուքարափ անելու սուվերեն երկրները, զրկելով նրանց ինքնուրույն որոշել սեփական երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը:

Աշխարհի ամենաչդեմոկրատ երկիրը հենց ամերիկան է: Ամերիկյան դեմոկրատիա կոչվածը ստեղծվել է զուտ որպես զենք, զենք որը օգտագործվում աշխարհի սուվերեն երկրների և Ազգերի դեմ: Այն ինչ այսօր տեղի է ունենում մեր Հայրենիքում հենց այդ «դեմոկրատիայի» արդյունքն ու պտուղն է:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը