Կարծիք

08.05.2023 10:38


Կապիտուլյանտ Նիկոլը քննարկում է Երկրորդ աշխարհամարտը հաղթած Ստալինին (տեսանյութ)

Կապիտուլյանտ Նիկոլը քննարկում է Երկրորդ աշխարհամարտը հաղթած Ստալինին (տեսանյութ)

Սկսեմ նրանից, որ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի երկրպագուն չեմ և չեմ ընդունել նրա վարած հատկապես ներքին քաղաքականությունը...

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Անհողը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անգարգետի մեկն է. մարդկանց ներկայացնում էր Ստալինի վարքագիծը, երբ իբր վերջինս, երբ 1941 թ-ին Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա (իրականում ԽՍՀՄ-ի վրա է հարձակվել Գերմանիան), մի քանի օր կորել է և նրան հայտնաբերել են բերանքսիվայր ընկած...

Ավելորդ եմ համարում նշել, որ Նիկոլի արտահայտած մտքերը կեղծ են և իմաստ էլ չունի դրանց անդրադառնալ... Չի եղել նման բան...

Զավեշտը նրանում է, որ Ստալինին՝ մարդու ո՛վ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի համահեղինակներից մեկն է, քննարկում է կապիտուլյանտ մեկը, ով Հայաստանը և Արցախը 2020 թ-ին տարավ խայտառակ պարտության... Մեկը, ո՛վ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց աղերսել էր Պուտինին, որ այն ստորագրի հեռավար կարգով և միջնորդի Ալիևին, որ վերջինս չպարտադրի իրեն դա անել ալամ աշխարհի աչքի առաջ... Մեկը, ո՛վ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո անհայտ ինչ-որ տեղից մտել էր ուղիղ եթեր և հոխորտում էր և ցինիկաբար իր պարտությունը բարդում էր նախկինների վրա, որը շարունակում է մինչ օրս...

Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Ստալինն իր բոլոր վատ, սարսափելի և բացասական կողմերով հաղթանակ, պատիվ ու արժանապատվություն բերեց իր ղեկավարած երկրին՝ ԽՍՀՄ-ին...

Քո նման անհայրենիքը հաղթանակած Հայաստանը և Արցախը դիտավորյալ տարավ պարտության՝ խայտառակելով և նսեմացնելով հայությանն ու Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ...

Նիկո՛լ, քո նմանն այնքան ցածր է և ողորմելի, որ չի կարող քննարկել և քննադատել ոչ միայն Ստալինին, այլև նույնիսկ Հիտլերին, ով իր հայրենիքը մխրճելով համաշխարհային պատերազմի ճիրանների մեջ, այնքան պատիվ ունեցոավ, որ ինքնասպան եղավ՝ չաղերսելով նույն Ստալինին, Թրումենին կամ էլ Չերչիլին, որ ինքը Բեռլինի իր բունկերում կապիտուլյացիա ստորագրի և դա չանի աշխարհի աչքի առաջ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը