Կարծիք

05.05.2023 13:34


Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է

Ըստ էրդողանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Թուրքիայի օդային տարածքի փակումը հայկական օդանավերի թռիչքների համար պայմանավորված է Երևանում ընդամենը մեկ արձանի բացմամբ։

Հիմա մի պահ մտքով մոդելավորեք, որ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները հիմնականում կատարվեին Թուրքիայի տարածքով, և այդ ճանապարհը հենց այս պահին փակվեր, դիցուք, այն բանի համար, որ Երևանում չեն ապամոնտաժում Անդրանիկ Օզանյանի արձանը։

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է, այնպես որ այդ ուղղությամբ, իբր, զարգացման հեռանկարի որևէ հույս փայփայելն անմիտ պատրանք է և ոչ ավելին։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը