Հարցազրույց

29.04.2023 10:16


Ես և Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բևեռներում ենք․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Ես և Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բևեռներում ենք․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու, պրոֆեսիոնալ բանակ կազմելու մասին, սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծելու, ճանապարհ կառուցելու մասին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես միակ մարդն եմ, որը նշում է, որ Արցախը 1991 թվականին հանրաքվե է անցկացրել եւ Անկախության հռչակագիր ստորագրել, ինչը չի կարող վիճարկվել։ Ես շեշտում եմ, որ մեր միակ ճանապարհն անկախ լինելն է։ Արայիկ Հարությունյանին, երբ հարցնում են՝ ինձ ինչու չի նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ինչո՞ւ է դեմ Նիկոլ Փաշինյանը։ Ես 1․5 տարի է Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվում։ Այն խնդիրները, որոնք այսօր իրենք իրականացնում են, ինձ համար անընդունելի են։ Ես եւ Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բեւեռներում ենք»,-նշեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը