Կարծիք

28.04.2023 07:21


Հեշտ ա, չէ՞ հաղթանակին տեր կանգնելը, բայց քայքայվող պետականության հարցում ջայլամի կեցվածք ընդունելը

Հեշտ ա, չէ՞ հաղթանակին տեր կանգնելը, բայց քայքայվող պետականության հարցում ջայլամի կեցվածք ընդունելը

Հեռու պետք չի գնալ. երբ մեր սպորտսմենները դառնում են Եվրոպայի չեմպիոն կամ մեդալակիր` վայ֊պատրիոտների մի հոծ զանգված նույն րոպեին ֆոտո֊վիդեո ա տարածում էդ թեմայով, այյոո, կեցցես, չգիտեմ ինչ։

Իսկ որ նույն րոպեներին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ ա դնում Բերձորի միջանցքում ու փաստացի տարանջատում Արցախը ՀՀ֊ից` էդ նույն վայ֊պատրիոտները ծպտուն չեն հանում ուղղակի։ Հեշտ ա, չէ՞ հաղթանակին տեր կանգնելը, բայց քայքայվող պետականության հարցում ջայլամի կեցվածք ընդունելը։

Իհարկե, փա՛ռք մեր սպորտսմեններին, բայց կործանվող պետականության ֆոնին էս պաթոսը շատ դեմագոգիկ ու ողբերգական ա թվում։

Փաստորեն` էդպես էլ չգիտակցվեց, որ Արցախն էր ՀՀ անվտանգության առանցքն ու աչքներիս առաջ Հայաստանը դառնում ա պատմաբանների հետագա ուսումնասիրման ուտոպիա։

Հ.Գ. Էս ամենի վերջը գալու ա բայց։

Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը