Կարծիք

27.04.2023 14:01


Փաշինյանը ստում է․ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են խախտվել, որոշ կետեր գերակատարվել են

Փաշինյանը ստում է․ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են խախտվել, որոշ կետեր գերակատարվել են

Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն այսօր ասել է, «որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են»։

Ստում է։ Ոչ բոլոր կետերն են խախտվել։ Ավելին՝ որոշ կետեր գերակատարվել են։

Այսպես, կատարվել և գերակատարվել է Ակնան Ադրբեջանին հանձնելու այդ հայտարարության 2-րդ կետը։

Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների թշնամում հանձնվելով կատարվել և գերակատարվել է այդ հայտարարության 6-րդ կետը։

Հայկական կողմը կատարել և գերակատարել է այդ հայտարարության առաջին կետը՝ զորքերը դուրս բերելով նույնիսկ այն տարածքներից, որոնց մասին այդ հայտարարության մեջ բառ անգամ չէր ասվել։

Ու հիմա կանգնում, ասում է՝ թե բոլոր կետերը խախտվել են։

Ու հիմա հարց է առաջանում՝ այդ ո՞նց ստացվեց, որ բոլոր հակահայկական կետերը կատարվել ու գերակատարվել են, իսկ նույնիսկ չնչին պրոհայկական դրույթներ պարունակող կետերը՝ խախտվել։

Նման բան կարող էր միայն մեկ պարագայում կատարվել՝ եթե Երևանն ու Բաքուն միասին գործեին։ Ու հենց այդպես էլ եղել է։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը