Կարծիք

26.04.2023 15:01


Մեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են

Մեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են

Արդեն սրտխառնոցի աստիճան զզվելի է դարձել «խաղաղություն» կոչվածը՝ իր իրականությունից կտրված ներկայիս ընկալումներով։ Թե բա՝ «մենակ թե խաղաղություն լինի...»...

Այդ տարփալի «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ, ՉԿԱ ՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Այն էլ Թուրքիայի ու Ադրբեջանի նման «հարևաններ» ունենալու պարագայում։

Մեր տարածաշրջանում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ, այլ կերպ խաղաղություն ուզելը, ասել է թե՝ ՄՈՒՐԱԼԸ ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ՄԻՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ։ ԻՍԿ ԽԵՂՃԻ ՈՒ ԹՈՒՅԼԻ ՀԵՏ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ ՍԵՂԱՆ ՉԵՆ ՆՍՏՈՒՄ, ՆՐԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՏՐՈՐՈՒՄ ԵՆ։

Թուրքի հետ «լեզու գտնելով», թուրքին զիջելով խաղաղության չեն հասնում։ Ինչքան տաս, էլի ուզելու է, ինչքան վիզդ առաջը ծռես, կտրելու է։ Մենք էդ ճանապարհով 100 տարի առաջ արդեն անցել ենք։ Արևմտյան Հայաստանում, հեն է, լիակատար «խաղաղություն» է հաստատվել, մենակ թե հայերիս ցեղասպանության ու հայաթափման գնով։

Լավ, ժամանակը չէ՞ «մենակ թե խաղաղություն լինի» ցանկանալու փոխարեն ուժ ու հաղթանակ ցանկանալ, դժվար է՞ «խաղաղության» փոխարեն գալիք հաղթանակների կենացը խմել, հերիք չէ՞ լուռ դիտորդի կարգավիճակով հետևել՝ ոնց են երկիրն ու մեզ տանում ճիշտ 100 տարի առաջվա հայրենազրկման ու հայասպանության նույն ճանապարհով։

Թուրքը Երևան երբ հասնի, իսկ էս տեմպերով հաստատ հասնելու է, Հակարիի կամուրջի նման Բարեկամության ու Հաղթանակի կամուրջների վրա КПП չի դնելու է, կիսալուսնոտ դրոշը տնկելու է հրապարակի էն կլոր մեծ ժամացույցի գլխին ու ասի՝ հասանք, էս է, վերջ։

Ալվինա Աղաբաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը