Կարծիք

25.04.2023 10:16


Սարսափահար դավաճանը

Սարսափահար դավաճանը

Բռնապետիկ-դավաճանը վախենում է․․․Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից և իր հետ տարբեր տեղեր մեկնելիս, ստուգված ջրեր է տանում։ Նա սարսափում է նաև ուտելիքներից և նախապես իր թիկնապահ-ստրուկները համտես են անում, հետո նա սնվում է։Շրջում է զրահապատ ավտոմեքենաների մեծ շարասյունով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, դիպուկահարների հսկողության տակ։

Հարց է առաջանում, ո՞րն է բռնապետիկի սարսափների պատճառը, այն ժառանգակա՞ն է,հոգեկան հիվանդությու՞ն, պաթոլոգիա՞, թե՞․․․Ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը․․․

Այս սարսափ-վախերը բռնապետիկի գիտակցված, հանուն փողի, դավաճանության ուղղակի արտահայտություններն են։ Գիտակցելով, որ հատուցումն անխուսափելի է, բռնապետիկը սարսափում է ամեն ինչից, այդ թվում՝ իր մերձավորներից, որոնց էլ «պահում» է , նույնպես փողով։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը