Կարծիք

15.04.2023 14:24


Ինձ տհաճ ա տեսնել, թե ոնց են հազարավոր հայեր ուլի հայացքով նայում Ադրբեջանի ծածանվող դրոշին, երբ վերջին զոհերին նոր ենք թաղել

Ինձ տհաճ ա տեսնել, թե ոնց են հազարավոր հայեր ուլի հայացքով նայում Ադրբեջանի ծածանվող դրոշին, երբ վերջին զոհերին նոր ենք թաղել

Դեռ ոչ մի գրառում չեմ տեսել, որտեղ Արամին կհերոսացնեին՝ հասցնելով նրա արարքը հայրենիքի համար կյանք տված զինվորների հերոսությանը, բայց առնվազն 10 գրառում աչքովս ընկավ, որտեղ մարդիկ զզվանք էին արտահայտում, թե՝ ֆու, ինչպե՞ս կարելի է զինվորներին փառաբանելու փոխարեն դրոշ վառողին փառաբանել: Էս ի՞նչ անառողջ հակադրություններ են: Մեկն էլ գրել է, թե մինչ մենք դրոշ ենք վառում, թշնամին ուժեղանում է: Լու՞րջ: Բա ինչու՞ դրան չէր նախորդել գրառում այն մասին, որ մինչ մենք ծանրամարտի առաջնության բացման արարողության բեմ ենք սարքում, թշնամին ուժեղանում է, իսկ սահմանները մնում են թափանցիկ: Արա՞մից եք պահանջում բանակի հզորացումը: Պարզ մանիպուլյացիաներ անելիս գոնե անհակադրելին մի հակադրեք ախր:

Անձամբ ինձ համար էդ քայլը լավն ա, որովհետև ինձ տհաճ ա տեսնել, թե ոնց են հազարավոր հայեր ուլի հայացքով նայում Ադրբեջանի ծածանվող դրոշին, երբ վերջին զոհերին նոր ենք թաղել:

Հ.Գ. Հովիկ Աղազարյան, կապ չունի, բայց, ամեն դեպքում, ճիշտ ես՝ ամոթ քեզ:

Լարա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը