Կարծիք

08.04.2023 10:40


Բաքվի բարբարոսական վարչախումբը քար լռություն պահպանեց, նույնիսկ այն դեպքում, երբ նրա դաշնակից էրդողանական վարչախումբը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ

Բաքվի բարբարոսական վարչախումբը քար լռություն պահպանեց, նույնիսկ այն դեպքում, երբ նրա դաշնակից էրդողանական վարչախումբը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ

Բաքվի բարբարոսական վարչախումբը քար լռություն պահպանեց մահմեդականների համար սրբազան Ռամազան ամսվա ընթացքում իսլամի համար իր կարևորությամբ երրորդ մզկիթ՝ Երուսաղեմի Ալ-Ակսայում իսրայելական ուժայինների գործողության կապակցությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա դաշնակից էրդողանական վարչախումբը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։

Սրան զուգահեռ, Բաքվի բռնապետի անմարդկային ճնշիչ մեքենան աննախադեպ հալածանքներ է սկսել արհեստածին Ադրբեջանի քաղաքացի շիա հավատացյալների և հոգևորականության նկատմամբ, ըստ որոշ աղբյուրների՝ միայն վերջին շրջանում շինծու մեղադրանքներով ձերբակալելով և կտտանքների ենթարկելով մոտ 400 հավատացյալի։

Այսքանից հետո յուրաքանչյուր անգամ, երբ սրբապիղծ այս վարչախմբի որևէ ներկայացուցիչ երեսպաշտորեն բերանը կբացի հայկական կողմին «մեղադրելու» մահմեդական մզկիթների կամ այլ սրբությունների հանդեպ, իբր, անհարգալից վերաբերմունքի համար, պետք է նրա դիմաց դնել բոլոր այս և մնացյալ փաստերը։

#թշնամու_իրական_վիճակը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը