Լրահոս

28.03.2023 12:13


Երևանում Suzuki-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ճանապարհից դուրս՝ խոտածածկի վրա

Երևանում Suzuki-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ճանապարհից դուրս՝ խոտածածկի վրա

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Suzuki SX4 ավտոմեքենան Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ Արմենակյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհամերձ խոտածածկի վրա, ու կա վտանգ, որ հնարավոր է՝ շուռ գա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպաններով ուղղել են ավտոմեքենան, մինչև կժամանի քարշակը, որպեսզի այն տեղափոխի անվտանգ վայր։

Այս խորագրի վերջին նյութերը