Քաղաքական

27.03.2023 11:52


Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. ՊԲ

Ս.թ. մարտի 27֊ին՝ ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը