Քաղաքական

21.03.2023 10:40


Իշխանական պատգամավորներն իրենց դրել են Կոլումբոսի տեղը․ «Իրավունք»

Իշխանական պատգամավորներն իրենց դրել են Կոլումբոսի տեղը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` մի շարք փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի դեռևս 2021 թվականի մի շարք որոշումներում: Արդյունքում պատգամավորները վերստին տեղավորվել են միջխորհրդարանական տարբեր բարեկամական խմբերում: Ընդ որում` եթե ընդդիմության դեպքում՝ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են որոշ պատգամավորների մանդատներ վայր դնելով, ապա ՔՊ-ում ամեն ինչ շատ խառն է: Շատ դեպքերում, ուղղակի, մի ՔՊ-ական պատգամավոր փոխարինվել է մեկ այլ ՔՊ-ական պատգամավորով այս կամ այն երկրի բարեկամական խմբում:

Տպավորություն է, որ իշխանական պատգամավորներն իրենց դրել են Կոլումբոսի տեղը և որոշել օրենսդիրի մանդատի հաշվին շուրջ երկրյա ճանապարհորդություն անցկացնել` հասցնելով լինել հնարավոր բոլոր երկրներում»:

Այս խորագրի վերջին նյութերը