Քաղաքական

18.03.2023 12:43


Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո (լուսանկար)

Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո (լուսանկար)

Ինչպես հայտնի է, մարտի 13-ին Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Այցի ընթացքում Ռասմուսենը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև արևմտամետ փորձագիտական ​​հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հայաստանում գտնվելու ընթացքում Ռասմուսենը այցելել է նաև Ջերմուկ, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։ Ռասմուսենի այցը, նրա հարցազրույցները, ինչպես նաև նրա այցելած վայրերից լուսանկարները լայնորեն գովազդվել էին գործող իշխանությունների քարոզչամեքենայի կողմից։

Բայց պարզվում է՝ Ռասմուսենի այցը հետաքրքիր նախապատմություն ունի: Պարզվում է, որ այցն իրականացվել է բացարձակապես կոմերցիոն հիմունքներով, և Հայաստանի Հանրապետությունը «Rasmussen Global» խորհրդատվական ընկերության հաճախորդն է ընթացիկ ֆինանսական տարվա համար։

Եվ եթե խորհրդատվական ընկերության կայքում կարելի է միայն մեկ հաղորդագրություն գտնել «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի Հայաստան կատարելիք այցի մասին», ապա եվրոպական «The Transparency Register»-ի կայքում կարելի է գտնել մի շարք այլ մանրամասներ Ռասմուսենի այցի մասին:

Օգտվելով բաց տեղեկատվությունից՝ տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ԵՄ-ում Չինաստանի կողմից չճանաչված Թայվանի առաքելությունը, Ռասմուսենի ընկերության հաճախորդն է։

Օգտագործելով տեղեկատվության նույն աղբյուրը («The Transparency Register»-ը)՝ մենք կարող ենք տեսնել, որ Ռասմուսենի ընկերությունն իր ծառայությունների դիմաց հաճախորդներից ստանում է 10-ից 200 հազար եվրո։ Այսինքն՝ Ռասմուսենի այցը մեր երկիր, նրա հարցազրույցն ու Ջերմուկ մեկնելը Հայաստանի բյուջեին արժեցել է մինչև 200 հազար եվրո։

Լրագրող եղած ժամանակները Նիկոլ Փաշինյանը սիրում էր իր արհամարհական վերաբերմունքը արտահայտել եվրոպացիների նկատմամբ՝ հաճախ նրանց անվանելով «Եվրոյոնջա»։ Սակայն, ինչպես պարզվում է, նույն Փաշինյանը պատրաստ է մի քանի հարյուր հազար եվրո վճարել Հայաստանի տարածքում այս «Եվրոյոնջա»-յի ֆոտոսեսիաների համար։ Միաժամանակ, փաշինյանական քարոզչամեքենան Ռասմուսենի այս կոմերցիոն այցը ներկայացնում է որպես «ՀԱՊԿ-ին Հայաստանի համար այլընտրանքային անվտանգության համակարգ գտնելու արդյունավետ քայլ»։

Համաձայնեք, որ բավականին ուշագրավ է նաև, որ Հայաստանը Ռասմուսենի այնպիսի հաճախորդների թվում էր, ինչպիսին է չճանաչված պետություն Թայվանը։

Ընդհանրապես, Փաշինյանը, կարելի է ասել, որ Ռասմուսենի հետ կապ հաստատելու որոշմամբ նա «աշխարհաքաղաքական strike» է արել, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի գլոբալ առճակատման և Ուրկայայի տարածքում նրանց պատերազմի համատեքստում, փորձում է ուղիներ գտնել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին ինտեգրվելու համար, այլ նաև նրանով, որ համագործակցում է մի ընկերության հետ, որի նկատմամբ Չինաստանը կտրուկ բացասական վերաբերմունք ունի՝ պայմանավորված Ռասմուսենի համագործակցությամբ Թայվանի հետ:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը