Լրահոս

17.03.2023 18:35


Գյումրի քաղաքի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել․ 30-ամյա տղամարդը ձեռբակալվել է

Գյումրի քաղաքի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել․ 30-ամյա տղամարդը ձեռբակալվել է

Մարտի 15-ի երեկոյան ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Մանուշյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու: Նա տեղափոխվել է Մուշի բաժին։

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «aPVP» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։ Գյումրեցի տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը