Լրահոս

17.03.2023 15:31


Լոռու մարզում 40-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Լոռու մարզում 40-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ջանջուղազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Ջանջուղազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը