Կարծիք

16.03.2023 15:16


Հայոց բանակի «5-րդ շարասյունը», կամ մեղավորներին նշանակելու ինստիտուտը

Հայոց բանակի «5-րդ շարասյունը», կամ մեղավորներին նշանակելու ինստիտուտը

Մեր արժանապատվությունից ցածր ենք համարում մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ կերպարի մամուլի ասուլիսը, սակայն հաշվի առնելով, որ չարությունը տարածելու համար, բավական է միայն այն, որ լավ մարդիկ ձեռքները ծալած նստեն և ոչինչ չանեն, ուստի, հայտնում ենք մեր դիրքորոշումը Հայոց բանակում «5-րդ շարասյան», իբրև գոյության մասին պնդումներին, մասնավորապես, «5-րդ շարասյուն» քաղաքական հասկացության հիշատակումը, փաստում է այն, որ այսօրվա Հայոց բանակը, իր տապալված «Բարեփոխումներով» հանդերձ, մանիպուլյացիայի «Մաստեր կլաս»-ի հետևանքով բերվել է քաղաքական հարթաք՝ Բանակը վարկաբեկելու և 44 օրյա պատերազմի պարտության թիվ մեկ պատասխանատու նշանակելու նպատակով, քանզի հանրության աչքից արդեն անհնար է թաքցնել, որ «Ժամանակակից կործանիչ ավիացիա ունեցող» Բանակը անզոր էր Նիկոլա-ադերբեջանական տանդեմի հարձակման դեմ, ինչպես նաև, այն, որ Բանակի «Բարեփոխումների» հետևանքով բարեփոխվում է միայն ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կյանքը:

Հայոց բանակը ապաքաղաքական մարմինն է և Բանակը քաղաքականացնելով, վարկաբեկելով ու 44 օրյա պատերազմի պարտությունում թիվ մեկ պատասխանատու նշանակելով, խոսում է միայն այն մասին, որ «5-րդ շարասյան» ներդրումը իրականացվում է այս օրերին Բանակը վերջնականապես կազմաքանդելու նպատակով:

Այսուհետ անըդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի վարկաբեկումը ու կազմաքանդումը:

Հ.Գ. Զավեշտալի է լինելու, եթե մի օր պարզվի, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կյանքը բարեփոխվում է պայմանագրային զինծառայողներին չտրամադրված բնակարանների և արձակուրդային վճարումների գումարների հաշվին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը