Քաղաքական

14.03.2023 22:07


Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Արցախում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը