Քաղաքական

14.03.2023 17:12


Մշակվում է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

Մշակվում է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը մշակվում է, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այցը մշակվում է»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն առաջիկայում կայցելի Մոսկվա։

«Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Առաջիկայում նախատեսվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի նաև այս հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը և հավելել, որ դրա մասին երեկ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը