Հարցազրույց

03.10.2011 13:20


Համլետ Հարությունյան.

Համլետ Հարությունյան.

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հետ

նչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՀԱԿիշխանություն երկխոսության հարցը կախված է մի երիտասարդից (խոսքը Տիգրան Առաքելյանի մասին է, ում ազատազրկման փաստն առկախեց երկխոսությունը, իսկ վերջերս էլ նույն երիտասարդի նամակով Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարեց երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին։

–Դե եթե մի երիտասարդի պատճառով (որը մեկ անգամ չէ զանցանք կատարել և մեկ անգամ չէ գործ ունեցել ոստիկանության հետ, ու չեմ կարծում՝ օրինակելի քաղաքացիների շարքին է դասված) ընդդիմությունն իշխանության հետ դադարեցնում է երկխոսությունը, ապա զավեշտ է։

-Իսկ երկխոսությունը վերսկսելն ի՞նչ է։

-Դա առավել ևս զավեշտ է։

-Այդ դեպքում ի՞նչի շուրջ եք երկխոսելու։

–Կարծում եմ՝ մեր երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի, որոնց շուրջ պետք է բանակցել, այլ ոչ թե Տիգրան Առաքելյանի ազատելու կամ անազատության մեջ թողնելու խնդիրը։ Իրականում սա զավեշտալի է և տխուր։

-Եթե այս ամենը զավեշտ է, ապա ի՞նչ հիմնավորվածությամբ եք վերսկսելու երկխոսությունը

-Երկխոսությունը դրական երևույթ է, և կտրուկ ասել՝ պետք չէ շարունակել, ճիշտ չէ։ Այս ամենի գնահատականը հասարակությունը պետք է տա։ Իշխանությունն այս դեպքում իրեն շատ լուրջ է պահում։

-Ստացվում է, որ ՀԱԿ–ի այս պահվածքը նշանակում է, որ իրենք անլուրջ են վերաբերվու՞մ իշխանությանն ու ՀՀԿ–ին։

- ՀՀԿ–ին և իշխանությանը ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը