Լրահոս

10.03.2023 09:20


Երևանում Mercedes-ը բախվել է Նորագավիթի «Գայի պոստի» պատին. կան վիրավորներ

Երևանում Mercedes-ը բախվել է Նորագավիթի «Գայի պոստի» պատին. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի» նախկին անշարժ հենակետի պատին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:

Այս խորագրի վերջին նյութերը