Կարծիք

03.03.2023 14:38


Շոլցի հայտարարությունը հաստատեց, որ Փաշինյանը և նրա վարչախումբը եկել էին Արցախը հանձնելու

Շոլցի հայտարարությունը հաստատեց, որ Փաշինյանը և նրա վարչախումբը եկել էին Արցախը հանձնելու

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը կրկին անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, 2018թվականին եկել էին Արցախը հանձնելու և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են: Այս հայտարարությամբ հոդս է ցնդում Նիկոլի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը: Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում։

Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը