Լրահոս

30.09.2011 09:56


Մահացել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հեղինակ Տատյանա Լիոզնովան

Մահացել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հեղինակ Տատյանա Լիոզնովան

Կյանքի 88-րդ տարում մահացել է «Գարնան 17 ակնթարթ» հայտնի ֆիլմի հեղինակ, ռեժիսոր և սցենարիստ Տատյանա Լիոզնովան: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո հիվանդանոցում, սեպտեմբերի 29-ին` երեկոյան ժամը 18:00-ին։ Այս մասին մամուլին տեղեկացրել է Լիոզնովայի մոտ ընկեր, «Կինոպրոցես» ամսագրի գլխավոր խմբագիր Վյաչեսլավ Շմիրովը։

Տատյանա Լիոզնովան ծնվել է 1924թ. հուլիսի 20-ին Մոսկվայում: 1949թ. ավարտել է համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը: Տատյանայի առաջին բեմադրությունը եղել է «Սրտի հիշողությունը», որն արժանացել է կինոքննադատների և հանդիսատեսի բարձր գնահատականին: Այնուհետև ստեղծվել են «Եվդոկիան», «Նրանց ենթարկվում է երկինքը», «Մենք` ներքոստորագրյալներս», «Կառնավալը» և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը