Կարծիք

15.02.2023 11:45


Հայ փրկարարները «պատանդ» են Թուրքիայում

Հայ փրկարարները «պատանդ» են Թուրքիայում

Պարզվեց` հայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում (նախորդ գրառմանս շարունակություն...)

Արարատ Միրզոյանի Թուրքիա մեկնելու առիթով քիչ առաջ գրառմանս մեջ նշել էի՝ …. Ու կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։

Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։

Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով՝ առանց հավելյալ պատրաստության, ուղարկել էին։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը