Կարծիք

09.02.2023 17:40


Ով ով, բայց Ալեն Սիմոնյանը շատ լավ գիտի, թե Հայաստանում այսօր ինչ մակարդակի է կոռուպցիայի աստիճանը

Ով ով, բայց Ալեն Սիմոնյանը շատ լավ գիտի, թե Հայաստանում այսօր ինչ մակարդակի է կոռուպցիայի աստիճանը

Այսօր Ալեն Սիմոնյանը անզգուշություն ցուցաբերեց․ իր ելույթում հռետորական հարցադրումով հանդես եկավ, թե իբր «Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա»:

Ալեն Սիմոնյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ, ինչպես որ նախկինում էր:

Թարսի պես նրա ելույթից առաջ Փաշինյանը հանդիպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ և նրանից զարմանքով իմացել էր, որ Հայաստանում կոռուպցիայի վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում ոչ թե բարելավել էր, այլ վատթարացել:

Հայաստանի կոռուպցիայի ինդեքսը 49-ից իջել է 46-ի և արդյունքում մեր երկիրը կոռուպցիայի ռեյնտիգում աշխարով մեկ 58-րդ տեղից տեղափոխվել է 63-րդ տեղը, այսինքն հինգ կետով մեր երկիրը հետ է ընկել:

Համեմատության համար նշենք, որ օրինակ հարևան Վրաստանում այդ վարկանիշը հավասար է 56-ի: Նշենք, որ այս ցուցանիշները 2022 թվականինն են:

2021-ի համար Հայաստանի վարկանիշը կազմում էր 49-ը, իսկ Վրաստանինը ՝ 55:

Այսինքն՝ մեր հարևանը կայուն ձևով ավելի լավ ցուցանիշ ունի, քան մենք:

Ավելին, ըստ Վարուժան Հոկտանյանի ղեկավարած կառույցի զեկույցի, «Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողություններ հանրության մոտ կասկած են առաջացնում, ինչը հանգեցնում է կոռուպցիայի ընկալման գործընթացի էլ ավելի զարգացման...»

Հասկանալի է, որ այս կառույցի զեկուցը Փաշինյանը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրեն բնորոշ ձևով փորձում է դա անել՝ նշելով, թե «միգուցե Հայաստանի ցուցանիշները վատացել են մամուլում հրապարակումների պատճառով»:

Եթե այս թեզը ընդունվեր որպես հիմք, ապա պետք է կասկածի տակ դրվեին Փաշինյանի իշխանության գալու հիմքերը: Քանզի նախկինները կասեն, որ իրենց ժամանակ այդ ցուցանիշները վատն էին հենց մամուլի պատճառով:

Այնպես որ, նույնիսկ այս հարցում է Փաշինյանի իշխանությունը հետզարգացում գրանցել, և Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից կարող է հանրության մի փորք հատվածի խաբել, սակայն հանրության մեծ մասին երկար ժամանակով խաբել հնարավոր չէ և այդ խաբեության «թույլատրելի» փուլն արդեն ավարտվում է, և դա վկայում է նույնիսկ միջազգային հայտնի կառույցը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը