Քաղաքական

31.01.2023 18:10


Նիկոլն ազգի դավաճան է, իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին լինել «Եռաբլուրում». զոհվածի ծնող (տեսանյութ)

Նիկոլն ազգի դավաճան է, իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին լինել «Եռաբլուրում». զոհվածի ծնող (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ը տոն է, որ վերաբերում է հայրենիքին, մեր երեխեքին, մեր ազգին, և մենք համարում ենք, որ Փաշինյանն իր կառավարությունով արժանի չէ այդ տոնին: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Սերոբ Մելքոնյանի հայրը։

«Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ որպես ազգի դավաճան բողոք էինք ներկայացրել: Մինչև հիմա այդ բողոքին պատասխան չկա, ինքը ոչ ընդունում է, ոչ հրաժարվում է դրանից: Այսինքն ինքը համաձայն է, որ ինքն ազգի դավաճան է, իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին ներկա լինել «Եռաբլուրում»: Մենք միշտ իրեն համարելու ենք ազգի դավաճան: Ինքը շատ ծնողների համոզում է, կաշառում է, վախեցնում է, բայց մենք չենք վախենում: Այն, որ հիմա մենք էստեղ ենք, նույն դավաճանության շարունակությունն է:

Կաշառում են ծնողներին, գումար են խոստանում, կան Աննա Հակոբյանը ծնողների հետ նկարներ է տարածում: Խաբելով ման են գալիս:

Արյունով վերցրած հողը ինքը մի ստորագրությունով հանձնեց, նույն ձևով հանձնեց մեր երեխեքին»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը նախքան պատերազմը ապրել է Շուշիում և տեսել է դավաճանական բաներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը