Քաղաքական

25.01.2023 16:28


Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Այժմ Բաքուն պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այս կոչով Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

«Հերթական աղետից խուսափելու համար Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները վերցվի խիստ միջազգային հսկողության տակ»,-ասված է դիմումում:

Նշենք՝ Հայաստանում այս միակ ատոմակայանը գործում է 1977- ից և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 45%-ը։

Երեւանն ավարտել է երկրորդ էներգաբլոկի արդիականացումը «Ռոսատոմ»-ի օգնությամբ 2021 թվականին և մտադիր է երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը, ինչպես նաեւ փուլ առ փուլ ներդնել նոր էներգաբլոկներ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը