Քաղաքական

24.01.2023 14:47


ՌԴ-ն շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պեսկով

ՌԴ-ն շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության հարցում: Այս մասին լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները»,-ասել է Պեսկովը։

Նա այդպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված՝ Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար բացելու կոչը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը