Քաղաքական

21.01.2023 09:34


Զոհված 15 զինվորներից 14-ը նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից. ՓԾ գնդապետ

Զոհված 15 զինվորներից 14-ը նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից. ՓԾ գնդապետ

Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից։

Հանրային հեռուստաընկերության ենթերում ասել է Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը

«Հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։

Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց»,-ասել է գնդապետը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը