Մեկնաբանություն

15.01.2023 12:37


Իշխանության գինը

Իշխանության գինը

Նիկոլ Փաշինյանն ու նրա արցախյան դրածոն՝ Արայիկ Հարությունյանը, բացառապես մեկ խնդիր են լուծում՝ փրկել սեփական կաշին։

Այս հանցակիցների կաշին փրկելու լավագույն տարբերակն իշխանություն ունենալն է։ Այդ իշխանության գինը Հայաստանն ու Արցախն են։ Սակայն դա մեր «հերոսներին» չի հետաքրքրում։ Իրենք գիտեն, թե ինչ են արել ու անելու մեր երկրի դեմ։ Գիտեն, որ դա չի կարող անհետևանք մնալ։ Դրա համար էլ իշխանություն են պահում, որ անվտանգ լինեն։ Իսկ եթե իշխանություն չունենան, ապա շահագրգռված կլինեն, որ չլինեն այն սուբյեկտները, որոնք իրենց դատելու են ու պատժեն։ Այդ սուբյեկտները Հայաստանն ու Արցախն են։

Նիկոլի գործարքը

Նիկոլ Փաշինյանն իր կաշին փրկելու համար գործարքի է գնացել։ Նա պարտավորվել է Արցախից ու Հայաստանից հեռացնել ռուսական զորքերին։ Հակառուսական հիստերիան հենց դրա համար է հրահրվում։

Լաչինի միջանցքի փակումն Ալիևի ու Փաշինյանի կողմից օգտագործվում է ռուս խաղաղապահների առաքելությունն արժեզրկելու համար։

Պրահայում Նիկոլը համաձայնել է Արցախը համարել ադրբեջանական։ Հենց դա է եղել պատճառը, որ Ադրբեջանն արդեն անցել է գրոհի՝ շրջափակելով Արցախը։

Նիկոլին Արևմուտքը խոստացել է Բելառուսի նախագահի դրածո թեկնածու Տիխանովսկայայի ճակատագիրը՝ ապաստան ու անվտանգ կյանք։ Փոխարենը պահանջել է Ռուսաստանի դեմ աշխատանք։ ԱՄՆ և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարները հենց այդ ծրագրի դետալները հստակեցնելու համար էին եկել Հայաստան ու հանդիպել Նիկոլին։

Նիկոլը համաձայնել է գործարքի գնալ ու հիմա կատարում է իր խոստումը՝ Հայաստանը թշնամացնել Ռուսաստանի հետ։

Արայիկի գործարքը

Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը, համեմատաբար «մելկի սոշկա» է։ Նրա գործարքը Նիկոլի հետ է։ Ինքը պետք է օգնի Նիկոլին՝ Պրահայում կայացած հակահայկական համաձայնությունների կյանքի կոչելու համար։

Արայիկն էլ գիտի, որ ի վերջո չի պլստալու։ Նաև գիտի, որ իր միակ երաշխավորը Նիկոլի իշխանությունն է։ Հենց Նիկոլը չլինի, Արայիկը կհայտնվի խորովածի մանղալի վրա։

Արայիկի գործարքի դետալներից մեկն այն է, որ ինքը պետք է թույլ չտա Արցախում լայնամասշտաբ ընդվզում Նիկոլի դեմ։ Ու դա նրան առայժմ հաջողվել է (առանձին քննադատական դրսևորումները մի կողմ դրած. դրանք մթնոլորտ չեն, թեև շարքային ղարաբաղցիներն ատում են Նիկոլին)։

Հիմա Արցախում նիկոլենք խնդիր են դրել ներքաղաքական ու պետական կառավարման քաոս առաջացնել, որպեսզի կարողանան պրահյան համաձայնությունները կյանքի կոչել։ Թե ինչքանով դա կստացվի, պարզ կդառնա մոտ օրերս։ Այո՛, այս ամենն արդեն օրերի հարց է։ Վճռվում է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։

Մեկ բան հստակ է․ իշխանության գինը չի կարող պետությունը լինել։ Նիկոլն ու իրենից կախված Արայիկը պետք է ուղարկվեն պատմաքաղաքական աղբանոց՝ դատաիրավական միջանցքով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը