Լրահոս

12.01.2023 16:33


ՀՀ իշխանությունները Արցախի անվտանգության մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները Արցախի անվտանգության մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը Արցախի իշխանություններին կոչ էր անում խուսափել իրավիճակն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:

«Համենայնդեպս Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ:

Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը