Կարծիք

11.01.2023 15:29


Գործադիր իշխանությունը սկսել է ծաղրել դատական իշխանությանը՝ արհեստականորեն երկարաձգելով արդարադատության վերականգնումը

Գործադիր իշխանությունը սկսել է ծաղրել դատական իշխանությանը՝ արհեստականորեն երկարաձգելով արդարադատության վերականգնումը

Տեսնելով՝ ՀՀ իշանությունների անարդյունավետ գործունեությունը, ըստ այդմ անգործությունը՝ Արցախի ապաշրջափագման ուղղությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի, ըստ էության, անգրագետ կադրերով համալրմանը, որի հետևանքով բոլորս կանգնած ենք պետականության փլուզման շեմին, ուստի համբերության բաժակը լցվել է:

Բանն այն է, որ սույն թվականի հունվարի 11-ին՝ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել թիվ ՎԴ1/0100/05/22 Արտակ Ավետիսյանի ըննդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության նախնական դատական նիստ, չտրամադրված արձակուրդային վճարումների, ինչպես նաև չտրամադրված ամենամյա արձակուրդի դիմաց փողհատուցմը բռնագանձելու պահանջով:

Վերոնշյալ նախնական դատական նիստը հետաձգվել է չորրորդ անգամ ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ դատարանին պատշաչ ապացույցներ չտրամադրելու պատճառով:

Այսօրվա իշխանությունը 2018 թ-ին խոստացել է բարելավել ժողովուրդի կյանքը, սակայն իրենց ապիկար գործունեությումբ ավելացնում են հարկատուների, ըստ այդմ ժաղավուրդի, բեռը:

Երկարամյա ծառայության և կենսաթոշակի անցաց, ինչպես նաև փաստացի ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողների ոտնահարված աշխատանքայնին իրավունքները ժամ առաջ կարգավորելու փոխարեն, գործադիր իշխանությունը, ըստ էության, սկսել է ծաղրել նաև դատական իշխանությանը, արհեստականորեն երկարաձգելով արդարադատության վերականգնումը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը պահանջում է կառավարության հրաժարականը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը