Կարծիք

11.01.2023 10:28


Ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով

Ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով

Նիկոլ Փաշինյանը տեսեք, թե էսօր ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ և հուսալի դաշնակիցներ ունենք: Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ:

Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին:

Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր և 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր:

Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում: Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ:

Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է: Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչև հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչև նահանջի հրամանը:

Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք…

Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը: Ո՞նց հասկացնենք, որ ոչ մի դաշնակից չի կռվելու քո փոխարեն:

Ինչքան էլ գրկախառնվես Պուտինի, Մակրոնի կամ եսիմ էլ ում հետ, դրանից քո սահմանների պաշտպանությունը չի ամրապնդվելո: Երկու տարի առաջ, երբ զինվորականներին ասում էի՝ արագ բարձունքներն ամրացրեք, բարձրացեք բոլոր գագաթներում կառույցներ սարքեք, դիրքեր դրեք, ասում էին՝ առանց հրամանի չենք կարող դա անել: Իսկ հրաման չկար: Ես իսկապես խնդրում էի նրանց, ասում էի՝ այս իշխանությունները չեն հասկանում, գոնե դուք պետք է անեք դա, համոզեք, բացատրեք, թե ինչ կարող է լինել, եթե չանենք դա: Ասում էին՝ մեզնից կախված չէ: Ու դաժան մի իրականություն բացվեց ինձ համար, որ այս երկու տարում բանակից բան չեն թողել, այլևս չկա մի հրամանատար, որ իր հետևից կարողանա զինվորներ տանել։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը