Կարծիք

10.01.2023 12:09


Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել. համատեղ ասուլիսների տակ, հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված

Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել. համատեղ ասուլիսների տակ, հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված

Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է` թե համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:

Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը