Մեկնաբանություն

07.01.2023 12:32


29.800 քառակուսի սանտիմետրանոց «պետություն»․ Նիկոլի պլանը

29.800 քառակուսի սանտիմետրանոց «պետություն»․ Նիկոլի պլանը

Նիկոլ Փաշինյանը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը։ Նա լուծարային հանձնաժողովի նախագահ է աշխատում։

ՀՀ քաղաքացիների շատ փոքր հատվածը պայքարում է, որ ՀՀ–ն չլուրածվի։ Գրեթե նույնքան քաղաքացի պաշտպանում է ՀՀ–ի լուծարման նիկոլական քաղաքականությունը։ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կա՛մ անտարբեր է, կա՛մ վախեցած, կա՛մ անորոշության մեջ, կա՛մ զզված բոլորից, կա՛մ ճամպրուկային տրամադրության մեջ։

Նման դեպքերում պետությունները երկար չեն ձգում։

Նիկոլն առաջ է քաշել «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» գաղափարը։ Ասում է՝ եկեք Արցախը հանձնենք, Հայոց ցեղասպանության մասին մոռանանք, ռուսների հետ կապներս խզենք, Ադրբեջանի ու Թուրքիայի ուզածները բավարարենք, գնանք դեպի Արևմուտք, լավ ու խաղաղ ապրենք։

Նիկոլի այս գաղափարն ամենամեծ ու ամենաստոր բլեֆն է։ Եթե նրա այս մոտեցումները կյանքի կոչվեն, ապա Հայաստանից կմնա ոչ թե 29.800 քառակուսի կիլոմետր, այլ 29.800 քառակուսի սանտիմետր։ Այսինքն՝ կմնա մի մեծ տապանաքար, որի վրա գրված կլինի՝ «Այստեղ ժամանակին եղել է Հայաստանի Հանրապետությունը»։

Նիկոլը տարածում է, որ Արցախն ինքը հանձնում է հանուն ՀՀ ինքնիշխանության։ Խաբում են, թե, իբր, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է մտնել միութենական պետության մեջ, իսկ ահա իրենք դիմադրում են ու դրա համար էլ Լաչինը ռուսները փակել են, որ ճնշեն Երևանին, բայց նիկոլենք տեղիք չեն տալիս ճնշումներին։ Նման լկտի ստի տարածումն Արցախը հանձնելու նիկոլական ծրագիրն արդարացնելու համար է։ Իսկ Հայաստանը նիկոլենք տանում են ոչ թե դեպի Արևմուտք այլ դարձնում են Թուրքիայի ու Ադրբեջանի ուտելիք։

Եթե նիկոլենց համար ՀՀ ինքնիշխան տարածքն ու 29.800 քառակուսի կիլոմետրը կարմիր գիծ է, ապա ի՞նչ են անում նրանք այդ կարմիր գիծը տևական ժամանակ հատած ադրբեջանցիների դեմ։ Ոչի՛նչ։ Ավելի ճիշտ՝ անում են։ Քննադատում են ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին։ Այդ նույն տրամաբանությամբ նրանք ոչինչ չեն անի ու կքննադատեն ՀԱՊԿ–ին, երբ ադրբեջանական զորքերը մտնեն Երևան։ Ըստ Նիկոլի՝ ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Արցախն ու Լաչինի միջանցքը ինքը գցում է ռուս խաղաղապահների գրպանը, իսկ ՀՀ անվտանգությունը՝ ՀԱՊԿ–ի։ Իրեն մնում է թալանելն ու թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկելը։

Նիկոլը շատ լավ գիտի, որ հանձնել է ոչ միայն Արցախը, այլ նաև տեր չի կանգնելու 29.800 քառակուսի կիլոմետրին, բայց այս փուլում Արցախի հանձնելը 29.800–ով է արդարացնում։ Իր համար կարևորը ժամանակ ձգելն է։ Ինչքան իշխանության մնա, այնքան անձնական անվտանգություն կապահովի ու կշարունակի կապիտալի կուտակումը։ Իսկ եթե վերջում Հայաստանը վերանա, ապա ինքը դրանից չի մտահոգվի, նույնիսկ կուրախանա, քանզի կվերանա այն սուբյեկտը, որն իրեն դատելու է պետության դեմ արված հանցագործությունների համար։

Այս հեռանկարից խուսաելու միայն մեկ ձև կա։ Կգտնի՞ այդ ձևը հայ ժողովուրդը, կերևա առաջիկայում։ Շատ ժամանակ չի մնացել։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը