Կարծիք

04.01.2023 17:43


Այո՛, ամեն ազգ նման անհայրենիք դավաճաններ ունի, բայց ոչ մի ազգ երկու տարի չէր հանդուրժի նմանների իշխանությունը

Այո՛, ամեն ազգ նման անհայրենիք դավաճաններ ունի, բայց ոչ մի ազգ երկու տարի չէր հանդուրժի նմանների իշխանությունը

ՄԵՆՔ

Իմ ապրած տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց, այդ թվում հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս, տարբեր գործիչների, անծանոթների հետ ունեցել եմ տարաձայնություններ։ Վիճել ենք միմյանց հետ, երբեմն վիրավորել, նեղացել։ Իմանալով հանդերձ մեր՝ հայ ժողովրդի թերություններն ու արատները, երբեք, մինչև 2020թ․ անհարմար չեմ զգացել իմ հայ լինելու համար։ Իհարկե, կասկածներս սկսվեցին դեռևս 2018թ․, բայց ամեն դեպքում, մինչ 2020թ․ նոյեմբերը շատերի նկատմամբ բացատրություններ և արդարացումներ կային։ 2020թ․ հետո, արդեն ամեն օր, լսելով, կարդալով տարբեր իշխանական և իշխանամերձ գործիչների խոսքերը, արդեն սկսում ես մտածել՝ արդյոք, այս արարածները նույն ազգի՞ց են, ինչ Հ․ Թումանյանը, Մ․ Նալբանդյանը, Ռ Պատկանյանը, Րաֆֆին, Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը։

Ինչո՞ւ նորից հիշեցի այս մասին։ Քիչ առաջ կարդացի քպ-ական, անհայրենիք, անարժանապատիվ գարշապատգամավորներ Գուրգեն Արսենյանի և Գագիկ Մելքոնյանի խոսքերը։ Սրանք հերթական անգամ բացահայտ դավաճանում են Արցախը՝ կատարելով իրենց ստրկատիրոջ պահանջը։ Եվ սրանք, արդեն երրորդ տարին իշխանության են։ Շատերը կասեն, որ ամեն ազգ նման դավաճաններ ունի և մենք բացառություն չենք։ Կտրականապես համաձայն չեմ։ Այո՛, ամեն ազգ նման անհայրենիք դավաճաններ ունի, բայց ոչ մի ազգ երկու տարի չէր հանդուրժի նմանների իշխանությունը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը